Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերեւս, ամենադժվարն է փոփոխություններից, թերեւս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարոթյան մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլեւս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կեպ չեն դիմավորելու Նորի տարին եւ հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի. Ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, եւ այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը. Բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:

Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա եւ հասկանալի է, որովհետեւ նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը եւ ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը եւ ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետեւ իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել՝ նորից կերել են  իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը եւ ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը եւ ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով...

Եվ այս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա, եւ մտածողության այս կերպն է, որ հարակից էֆեկտներ է ունենում մեր հանրային, պետական, քաղաքական կյանքում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ