Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Դրամադոլարային խառնաշփոթը դեկտեմբերի 17-ին հասել էր գագաթնակետին. հանկարծակի համազգային սիրո արժանացած դոլարը վաճառվում էր 580, իսկ տեղ-տեղ անգամ 600 եւ ավելի դրամով, մարդիկ ունեցած-չոնցած դրամները դոլարի էին վերացում, ծանոթ բարեկամնեից պարտքով փող էին վերցնում՝ դոլար գնելու համար, որոշ  «խելոքներ» անգամ դրամային ավանդները շտապ կարգով հանեցին բանկից՝ դոլար գնելու համար: Կարծում եք՝ շտապ դոլարի կարի՞ք ունեին: Հատուկենտ դեպքերում՝ այո, ասենք, վարկ կամ պարտք փակելու համար, բայց հիմնականում նպատակը մեկն էր՝ գնել՝ հետո ավելի թանկ գնով վերավաճառելու նպատակով:

  Ինչ-որ անհայտ ծագման, բայց ակնհայտորեն եվրասիական դիմագծերով արմագեդոնի սպասումներով մարդիկ հանկարծ որոշեցին ոչ միայն ներքնակները դոլարներով լցնել, այլեւ ամբողջ տունը՝ հնարավոր բոլոր ծակուծուկերով հանդերձ, լցնել  շաքարավազով, ալյուրով, աղով, նպարեղենի տեսակներով, լուցկիներով, պահածոներով, անգամ… պաքսիմատով:

Ամանորյա խմորեղենների պատրաստման համար երեք օր առաջ 2 կգ  շաքարավազ էի գնում սուպերմարկետից՝ մի կին ականջիս փսփսաց՝ մի մեշոկ առ, աղջիկ ջան, էլ չի լինելու: Երեւի շաքարավազի ծառերը երաշտից չորանալու են...

Արմագեդոնի ուրվականը դեռ երկար կշրջեր Հայաստանում, եթե մի գիշերում անհասկանալի պատճառներով դոլարը հարյուր դրամով չէժանանար։
500-600 դրամով դոլար գնած [700-ո՞վ պիտի վաճառեիք] մեր հայրենակիցնեն այսօր կանգնել էին կոտրած տաշտակի առջեւ. Առջեւում Ամանոր է, դրամ է պետք՝ սեղանները բդաքյուֆթային դելիկատեսներով ծանրաբեռնելու համար, եւ երեկ 560 դրամով գնած դոլարն այսօր 460-ով պիտի հետ վերածեին դրամի: Իսկ այս ընթացքում 10-50 տոկոսով թանկացած սննդամթերքը, փորձը ցույց է տալիս, որ հետդարձի ճանապարհ չունի՝ չի էժանանալու:
Միակ բացառությունը, թերեւս, բազմաճարչար շաքարավազն է, որը մեկ օրում արժեզրկվեց եւ վերադարձավ 400 դրամ գնին՝ 500 դրամով շաքարավազ գնած մարդկանց համար քաղցրի փոխարեն դառնություն ապահովելով: Գուսե եւս մի քանի անուն սննդամթերք նույնպես էժանացան՝ ազդվելով երեկ որոշ ծանութներում վարչապետի կատարած «գների շտկումներից»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ