Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհրդատու, նորարար, Քեմբրիջի համլսարանում դոկտորի աստիճան ստացած Արմեն Փափազյանի հետ, ով կերտել է Միջին Ասիայի կապիտալի շուկայի պատմության մի կարեւոր մասը։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Փափազյան, ՌԴ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր պահուստներն օգտագործելու է ռուբլու արժեքի պահպանման համար եր ռուբոլու արժեզրկումն արդեն իսկ դանդաղել է, նաեւ հայկական դրամի փոխարժեքն է բարելավվել: Դուք ի՞նչ եք կանխատեսում՝ կա՞ն արդյոք հիմքեր պնդելու, որ դոլարի փոխարժեքը կկայունանա:

- Ռուսական ռուբոլու արժեզրկումը հիմնականում կապված է պատժամիջոցների ու նավթի գնի հետ: Ռուսական ԿԲ-ն արդեն ամիսներ է, որ իր պահուստներն օգտագործում է՝ հնարավորինս ռուբլու արժեքը պահպանելու համար: Այս տատանումները եւ արժեզրկման գործընթացի դանդաղեցումները երկարաժամկետ փոփոխությունների են տանում, եթե ինչ-որ հիմնական բան փոխվի նավթի գների ու պատժամիջոցների հետ կապված:  Հետեւաբար ես կարծում եմ, որ պետք է զգույշ մնալ ու հետեւել այս անցուդարձերին: Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ՝ պետք է անդրադառնալ ամերիկյան դոլարի արժեվորման գործընթացին եւս: Դոլարի փոխարժեքը արժեւորվում է նաեւ այլ դրամանիշերի դիմաց: Ամերիկայի ԿԲ քաղաքականությունը, տոկոսադրույքները եւ եվրոպական տնտեսության իրավիճակը մեծ դեր են խաղում այս գործընթացում:  

Հայկական դրամի փոխարժեքի խնդիրներն, ինչպես ասացի, կապված են գլոբալ այս զարգացումների հետ, բայց նախ եւ առաջ տեղական իրականության մեջ միշտ ունեն իրենց պատճառները: Հետեւաբար իրավիճակը կարող է շտկվել ՀՀ-ում նոր մարտավարությամբ։ Շուկան ծանոթ է, որ արտարժույթը կարող է փոխվել, այնպես չէ, որ մարդիկ չեն սպասում, բայց սպասելու հետ մեկտեղ սպասում են նաեւ, որ ԿԲ քաղաքականությունը հստակ լինի: Ուստի շուտափույթ պետք է նոր դրամական քաղաքականություն վարել: Եթե չլինի նոր քաղաքականություն, ես իրավիճակի կարգավորումը ժամանակավոր եմ համարում: Հետեւաբար կարող է շարունակվել արժեզրկումը ՌԴ-ի եւ ռուբլու հետ կապված խնդիրների, դոլարի արժեւորման գործընթացների եւ ՀՀ տեղական քաղաքականության հակասությունների պատճառով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ