Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաեւ՝ ՀՀ Կառավարության անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ