Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին: «Ժողովուրդը» պարզեց, որ նոյեմբերի 14-ին «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ  քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին եւ հյատնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել: Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից նշանակվել է քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Հակոբ Ղազանչյանի կողմից սխալ ռեժիմ նշելը չի եղել դիտավորյալ: Պարզվել է, որ նրա արարքն անզգուշության հետեւանքով է, եւ նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ տույժ: ՀՀ ֆինանսների նախարարությունը սխալ տվյալ նշելու համար որոշել է «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանելով 50 հազար դրամի չափով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ