Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն ասել է. եթե պահանջ լինի, կառաջադրվի նախագահի թեկնածու, ի՞նչ եք կարծում՝ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ բանակցող նա կլինի ղարաբաղյան հարցում, հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես պետք է նախագահի աթոռը վերացվի»: Բայց հնարավոր է չվերացվի: «Չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որ վերացվի»: Չե՛ք ուզում, էլի, Գագիկ Ծառուկյանի «լավը»: «Չէ, հարցը Գագիկ Ծառուկյանը չէ, մենք ուզում ենք Գագիկ Ծառուկյանի լավը, պարզապես համոզում ունենք, որ այդ աթոռը ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ 3 նախագահներից էլ ժողովուրդն անչափ դժգոհ է եղել, ինչո՞ւ պետք է 4-րդից էլ դժգոհ չլինի»: Անարդար եք, պարոն Ռուստամյան, չե՞ք տեսնում ինչքա՞ն ժողովուրդ է գնում Ծառուկյանի հետեւից: «Միեւնույն է, չկա այդ երաշխիքը, չը-կա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ