Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի երբեմնի միակ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դեռեւս մեկուկես ամիս առաջ սնանկ էր ճանաչվել: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել «Արմավիայի» պարտատերերի ցուցակը: Այն, մեղմ ասած, տպավորիչ է: Ընդհանուր հաշվով «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց, նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, եւ 27 ընկերությունների:

Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անհատներից եւ մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաեւ հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ