Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ժամանակի» լրագրողների հետ հանդիպմանը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ՕԵԿ-ը ոչ իշխանական եռյակի հետ առողջ կերպով համագործակցում է, եւ այդ համագործակցությունը գնալով խորանում է:

Արդյոք ՕԵԿ-ը ցանկանո՞ւմ է մտնել ոչ իշխանական եռյակ, կամ եռյակի ուժերը պատրա՞ստ են ընդունել ՕԵԿ-ին՝ հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանեց, թե ՕԵԿ-ի օրակարգում եռյակին միանալու խնդիր չկա, կա եռյակի հետ սերտորեն համագործակցելու ցանկություն:
ՕԵԿ ղեկավարը նաեւ հայտարարեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպում եմ ունեցել Գ. Ծառուկյանի հետ, քննարկել ենք մեր երկրում ստեղծված ներքաղաքական հարցեր: Կարող եմ ասել, որ շատ հարցերում ունենք ընդհանուր մոտեցումներ»,- ասաց նա:

ՕԵԿ նախագահը փորձեց հիշել իր կուսակցության անցած 18 տարիները, եւ «Ժամանակը» նրան հիշեցրեց 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Ինչպես գիտենք, այդ ժամանակ Ա. Բաղդասարյանը նախագահի թեկնածու էր, հանդես էր գալիս ընդդիմության դիրքերից: Բայց նախագահական ընտրություններից հետո նրա կուսակցությունը միացավ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կազմավորվող կոալիցիային: Ընդ որում, մինչ այդ Ա. Բաղդասարյանը որոշակի բանակցություններ էր վարում նաեւ այդ ժամանակ հիմնական ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Արդյունքում 2008թ. փետրվարի 26-ին ՕԵԿ-ը ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի ու Դաշնակցության հետ կազմեց կոալիցիա, իսկ մի քանի օր անց տեղի ունեցան Մարտի 1-ի արյունոտ դեպքերը: Այդ ժամանակ կարծիքներ էին հնչում, թե Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով պարզապես նպաստեց այդ իրադարձություններին:
Երեկ ի պատասխան մեր հիշեցմանը Ա. Բաղդասարյանն ասաց, որ Մարտի 1-ի ու այդ շրջանում իրենց գործունեության մասին շատ է խոսել եւ հիմա չի ցանկանում անդրադառնալ: «ՕԵԿ-ին քննադատել են մի իրողության մեջ, թե փետրվարի 26-ին՝ մարտի 1-ից մի քանի օր առաջ, ինչու մաս կազմեցիք կոալիցիային: Հայրենակիցներ, մաս կազմեցինք, որ երկրում արյուն չհոսի, մաս կազմեցինք երկրում փոփոխություններ իրականացնելու համար: Մաս կազմեցինք, մի քանի տարի աշխատեցինք եւ տեսանք, որ մենք չենք կարողանում իրականացնել այն փոփոխությունները, որ ուզում ենք: Եվ թողեցինք՝ դուրս եկանք: Հիմա ի՞նչ են ասում»,- հարց հնչեցրեց ՕԵԿ ղեկավարը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ