Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «2014 թվականն առանձնահատուկ տարի էր` փոփոխությունների իմաստով։ Շատերն արդեն իսկ այն անվանում են սառը պատերազմի վերսկսման տարի։ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը հասավ իր լարվածության գագաթնակետին։ Աշխարհաքաղաքական թոհուբոհը մեզ չշրջանցեց։ «Կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն, իբր, վարում էինք վերջին տարիներին, վերջնականապես սպառեց իրեն, եւ հարկավոր էր ընտրել` հետագայում ո՞ւմ հետ ենք` Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի։ Մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)։ Սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ դժվար է ասել` հաջորդ Նոր տարին կդիմավորե՞նք որպես ԵՏՄ անդամ, թե՞ ոչ։ Դեռեւս միայն թղթի վրա գոյություն ունեցող այդ կառույցի ներսում նույնպես լուրջ հակասություններ են ի հայտ գալիս։

Դժվար է ասել, թե այս ամենն ի վերջո ինչի կհանգեցնի։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է. խնդիրները գնալով ավելի են խորանում, իսկ անորոշությունն ու անկանխատեսելիությունը` մեծանում։ Ու այս պարագայում Հայաստանին սպասում են նոր, ավելի լուրջ մարտահրավերներ։ Սա ոչ թե հոռետեսություն է, այլ սթափ հայացք։ Այնպես որ, անշրջելի ոչինչ չկա։ Պարզապես պետք է փորձել ամեն ինչին պատրաստ լինել եւ իրավիճակից դուրս գալ եթե ոչ` շահած, ապա` գոնե նվազագույն կորուստներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ