Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Այս տարի էլ տոնական առեւտրի ետուզեռի մեջ մարդիկ երբեմն իրենց ջունգլիներում են զգում, քանի որ մսեղեն ընտրելիս սուպերմարկետներում կարելի է հանդիպել անգամ սարսափազդու, բայց լավ է գոնե ապխտած կոկորդիլոսի։ Իհարկե, էլ ավելի սարսափելի է, թե ինչ արժե այն։ Եթե անցած տարի այն արժեր 380 հազար դրամ, ապա այս տարի հավանաբար պահանջարկն այնքան է մեծացել, որ դարձել է 450 հազար դրամ։
«Իրավունքը» բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանով է այն վնասակար կամ օգտակար առողջության համար։
«Կոկորդիլոսի միսն ավելի վատը չէ, քան թե հավի կամ ոչխարի միսը, որովհետեւ այսպես թե այնպես, ձկնեղենին պատկանող  ուտեստ է։ իհարկե, ցանկալի չէ ուտել, բայց ավելի հանդուրժելի է, քան դնել այդ հավերը, որոնք ամենավնասակարն են»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ