Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում, եւ դեպի Ռուսաստան ընթացքն արգելափակված է։ Որքան կտեւի, հայտնի չէ։ Ռուսական երկաթուղուն մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները։ Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան, Ուկրաինա եւ դեպի Թուրքիա, ու այստեղ բեռների հերթեր են կուտակվել։ Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ