Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «հաղորդագրություն տարածվեց, որ 2015 թվականի հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը համաժողով է հրավիրում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրան կարող են մասնակցել քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ եւ այլն: ԲՀԿ նախագահն ակնկալում է քննարկում ծավալել նմանօրինակ լայն ֆորմատով` այն համարելով խորհրդատվական բնույթի ֆորմատ:

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մասին ասվում է նաեւ, որ անհատական նախաձեռնություն է:
Առաջինն, իհարկե, աչքի է զարնում հենց այն, որ Ծառուկյանը հանդես է գալիս անհատական նախաձեռնությամբ` առանձնանալով ոչ իշխանական իր գործընկերներից:

Հոկտեմբերի հանրահավաքներից հետո ոչ իշխանական ուժերի շրջանակում միասնական համագործակցության ամրացման փոխարեն ավելի շատ սկսեցին ի հայտ գալ որոշակի տարակարծությունները օրակարգի եւ անելիքների հետ կապված: Սրան զուգահեռ` համագործակցության նախանշաններ ի հայտ եկան այլ ուղղությամբ՝ ԲՀԿ-ՕԵԿ:

Ահա այս ֆոնին Գագիկ Ծառուկյանի անհատական նախաձեռնությունը կարող է հանդիսանալ ոչ իշխանական բեւեռում որոշակի անցումային փուլի վկայություն, երբ տեղի է ունենում բեւեռի վերադասավորում, ստատուս քվոյի փոփոխության գործընթաց, կամ ավելի շուտ ԲՀԿ-ն է որոշում վերաֆորմատավորել ոչ իշխանական բեւեռը` չի բացառվում եռյակի շրջանակում տարակարծությունների անհաղթահարելիությամբ պայմանավորված:
Ի վերջո, «Բարգավաճ Հայաստանի» համար ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում այդ տարաձայնությունները մտնելու էին փակուղի, եւ ԲՀԿ-ն ըստ ամենայնի կտրուկ որոշումների փոխարեն որոշել է պարզապես ապահովել սահուն անցում` թույլ չտալով, որ բանը հասնի այդ կտրուկ քայլերի անհրաժեշտությանը:

Դրա համար պետք է բնականաբար վերանայել ոչ իշխանական բեւեռի ծանրության կենտրոնները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ