Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ-ում կոշտ ընդդիմադիր կեցվածքին, Երեւանի ավագանիում ԲՀԿ ֆրակցիան կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ։ ԲՀԿ խմբակցությունը «Բարեւ, Երեւան» ֆրակցիայի հետ հազվադեպ է միասնական մոտեցում ունենում։ Սովորաբար ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկում, «Բարեւ, Երեւանը»՝ դեմ։ ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չէ, գիտեք, մոտեցումներն են տարբեր, յուրաքանչյուրս քաղաքական տարբեր ուժեր ենք ներկայացնում. Մի մոռացեք, որ սա քաղաքական մարմին է ի վերջո, եւ այս քաղաքական մոտեցումների հարցում տարբեր դիրքորոշումներ հնարավոր է լինեն, այսպես ընդգծված պրինցիպներ՝ որ մենք դեմ ենք եւ այլն, չկան»։  Իսկ որոշումները  կայացվում են Ծառուկյանի՞ անմիջական թույլտվությամբ։ «Գիտեք ինչ, մենք բոլոր հարցերը քննարկում ենք, մեր խմբակցության նիստերը հենց քաղաքական քննարկումներ են... մասնագիտական որոշ հարցեր քննարկում ենք ԱԺ մեր տեղական կառավարման հանձնաժողովի հետ։ Մինչեւ նիստի նախապատրաստվելը բոլոր հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք անում։ Ծառուկյանը գո՞հ է ձեր աշխատանքից։ «Հակառակը չէի ասի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ