Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին՝ խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլեւ ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների եւ թե անձամբ իր՝ Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչեւ ինչ-ինչ քրեական գործերի թարմացում:

Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել՝ այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել եւս՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ