Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ կառավարության 12 օրվա արձակուրդը պայմանավորված է եղել ոչ այնքան հանգստանալու, որքան դրամ-դոլար «հարաբերությունների» պարտադրանքով եւ կառավարության միառժամանակ խելքի գալու անհրաժեշտությամբ: Այսօր արդեն նույն կառավարությունն ու ԿԲ-ն խոր տագնապների մեջ են՝ ի՞նչ է լինելու դրամի հետ: Սերժ Սարգսյանը հրահանգել է՝ ամեն գնով պահպանել դրամը: Ամանորի ողջ ընթացքում Արթուր Ջավադյանն ու Վաչե Գաբրիելյանն «անդադար մայրիկ» են «պարապել»՝ անվերջ կոնսուլտացիաներ անելով: Գործին չեն օգնելու նաեւ բանկերի խոշորացումը, բանկիրների «նոն-ստոպ» ԿԲ-կառավարություն կանչելը, հրահանգելը, որ վերջիններս, աշխատանքային օրերն սկսվելուն պես, չսահմանափակեն դոլարի վաճառքը, չստեղծեն դոլարի արհեստական դեֆիցիտ: Այնուհանդերձ, կառավարության եւ ԿԲ-ի մոտ մտավախություն կա, որ գործարարներն Ամանորին կուտակած կլինեն այնքան շատ դրամ, որ բանկերը չեն կարողանա դրա տակից դուրս գալ: Վաչե Գաբրիելյանը «գտել» է, որ այս ամենից դուրս գալու միակ ելքը դրսից 200 մլն վարկ վերցնելն է: Բայց տվող դեռ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ