Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Հարցին՝ ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան՝ զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»:
 
Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը»: Դե լավ, էլի, ես երկրում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում, հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրել: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Բա ասում են՝ Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ՝ Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թեւանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ