Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անձանց դաժան սպանության փաստին անդրադառնալով «Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, անմեղության կանխավարկածը չխախտելով, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բարբարոս ոճրագործությունը իրականացվել է Գյումրիի Ռուսաստանի Դաշնության ռազմակայանին պատկանող զենքով, որի համար, նրա խոսքով` պատասխանատվություն են կրում Ռուսաստանի իշխանությունները: «Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ ՀՀ իշխանություններից», նշեց Շահնազարյանը` հավելելով, որ ռուս պաշտոնյաների ցավակցական հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե տեղի է ունեցել ընդամենը դժբախտ պատահար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ