Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը, դեպի Ռուսաստան արված շրջադարձը՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը հօդս ցնդեցնելուց հետո, բավական թանկ նստեց շփման գծում հարաբերական խաղաղության պահպանման առումով։
Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն ակնհայտ փաստը, որ վերջին ամիսներին հակառակորդի ցինիզմը հասեկ է ուղղակի գագաթնակետին։ Ալիեւն իր երկրում բռնատիրություն հաստատելով՝ «քաջ հայրենասեր» է խաղում սահմաններում։

Թեեւ միջազգային հանրության, մասնավորապես՝ Միացյալ նահանգների կողմից վերջին շրջանում բավական կոշտ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի իշխանությունների հասցեին, նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարց է բարձրացվում, խոշոր հաշվով, սակայն, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելով, շփման գիծը մշտապես լարվածության մեջ պահելով՝ պատասխանատվություն չի կրում։

Հիմա հարց՝ ինչո՞ւ Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը չի ձեռնարկում անհրաժեշտ քայլեր, այն դեպքում, երբ արդեն ՀՀ-ի բնակավայրերն են գնդակոծվում ու խաղաղ բնակիչներ սպանվում։

«Մոսկվայի բիզնեսը» Ալիեւի հետ եւ զենքի բազմամիլիարդանոց գործարքները Ադրբեջանի հետ՝ մի կող։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարում, որ մեկ անգամ առաջինը ռուսական կողմից նախաձեռնություն լինի, որեւէ  դատապարտող հայտարարություն տարածի, եւ ցանկալի է, որպեսզի ամրագրվի, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն արդեն լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
Գուցե Մոսկվան ծանրակշիռ պատճառնե՞ր ունի ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի, ինչպես նաեւ Ղարաբաղի նկատմամբ Ալիեւի ձեռնարկած սադրիչ գործողությունների ու ցինիկ քաղաքականության վրա աչք փակելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ