Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամանորին անմիջապես հաջորդած առաջին օրերի ընթացքում Ֆրանսիայում արձանագրված արյունալի ահաբեկչությունների շարքը այնպիսի ցնցում առաջացրեց «հին եւ բարի» Եվրոպայում, որ նրա ալիքներից զերծ չմնացին անգամ այդ երկրի մեր հայրենակիցները։

Ու թեւ հունվարի 7-ին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ կատարված հարձակման ժամանակ պատահաբար փրկվեց այնտեղ աշխատող մեր հայրենակիցներից մեկը, բայց մի քանի օր անց՝ հունվարի 12-ին, Մարսելում համադասարանցի աղջկա հետ վիճաբանությունից հետո նրա մահմեդական եղբայրների կողմից սպանվեց ծնունդով հայաստանցի Միքայել Ասատուրյանը։

Այսպիսով ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ցնցումների հետեւանքով հայերը հայտնվեցին «քաղաքակրթությունների պատերազմի» կիզակետում՝ տալով առաջին զոհը։

Ավելին՝ երեքշաբթի օրը Մարսելում՝ Պրադոյի Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողությունից հետո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար Պասկալ Շամասյանը եւ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչներ Րաֆֆի Դելալյանն ու Կարեն Խուրշուդյանը հայտնել են տեղի հայ համայնքի հասցեին հնչող բացահայտ սպառնալիքների մասին։ Այսինքն՝ Մարսելի մահմեդականների «ումման» իրեն այնքան ուժեղ է զգում այդ քաղաքում, որ այս ամենից հետո էլ շանտաժի է ենթարկում հայերին՝ Միքայել Ասատուրյանի հետ կատարված արյունալի հաշվեհարդարի կրկնությամբ։

Դարեր շարունակ հայերը եղել են երկու քաղաքակրթությունների բախման ամենասուր կետերում արձանագրված իրադարձությունների ակտիվ մասնակիցները, ուստի այժմ նույնպես հակամարտող կողմերի շրջանում կարող է առաջ գալ մեր «ավանդական» դերակատարության օգտագործման վտանգավոր ցանկությունը։ Նման գայթակղությունից հարկավոր է ամեն կերպ խուսափել, որովհետեւ մենք գործ ունենք մահմեդական երկրներում ապրող մեր հայրենակիցների (եւ ոչ միայն նրանց) գոյությանը սպառնացող վտանգավոր սադրանքի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ