Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքով գյումրեցիների ընդվզումը դրդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցել հայերին: Հիշեցնենք, որ երեկ տարածվեց Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի եւ Պուտինի՝ «եւս մեկ անգամ» զոհվածների հարազատներին ցավակցելու մասին լուրը: Չնայած առաջին ցավակցության մասին տեղեկատվություն չկա: «Գյումրիում մեր ժողովրդի կազմակերպած ընդվզումը կարելի է բնորոշել որպես մեր ամբողջ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության, թասիբը պահելու գործընթաց, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել: Դա իր արդյունքները տվեց, եւ դրանից թող մեր իշխանությունները հետեւություններ անեն, որ հենվել է պետք ժողովրդի վրա ոչ թե այս կամ այն երկրի իշխանության հովանավորությանը: Այդ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու նույնիսկ Ռուսաստանի իշխանությունները հասկացան, որ պետք է խոսք ասել, որ կրքերը հանդարտեցնեն»,- «Առավոտին» ասաց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, դեպքից հետո ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տվել ոչ պետական կառույցները, ոչ իրավապահները, ոչ էլ քաղաքական գործիչները. «Դրանց սպասում ենք»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ