Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ՀՀ որոշ նախարարություններ միացվելու են: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հարցը քննարկման փուլում է, նախատեսվում է առողջապահության նախարարությունը միացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունը՝ բնապահպանության նախարարությանը: Առայժմ, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է:

Որոշ նախարարությունների միավորման հարցը հատկապես ակտուալ է դարձավ անցած տարեվերջին՝ ՀՀ պետբյուջեի հաստատման օրերին: Ընդհանրապես պատճառներից մեկն էլ այն էր, որ նախարարությունների միավորումը, ըստ մտահղացման հեղինակների,  պետք է հնարավորություն տար տնտեսելու պետական միջոցները: Չէ որ նախարարությունները՝ իրենց հսկայական աշխատակազմերով, աշխատակիցների գործուղումներով, հաճախ չվերահսկվող ծախսերով ներկայիս ծանր տնտեսական պայմաններում անհաղթահարելի բեռ են դարձել մեր պետության առանց այդ էլ փխրուն ուսերին: Առավել եւս, որ բոլոր այդ գերատեսչությունների գործունեության իրական արդյունքը, մեղմ ասած, բարձր չէ: Եվ ուստի, բացի պետական միջոցների տնտեսումից, նախարարությունների միավորմամբ, ըստ ամենայնի, նպատակ է դրվելու առավել վերահսկելի դարձնել այդ գերատեսչական համամարգերի գործունեությունը։
Հնարավոր միավորումների արդյունքում, սակայն, առաջանալու է մի նոր, ոչ պակաս կարեւոր խնդիր. Հարյուրավոր մարդիկ կորցնելու են իրենց աշխատատեղերը եւ սիպված են լինելու համալրել գործազուրկների՝ օրեցօր ստվարացող շարքերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ