Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է փետրվար-մարտ ամիսների ընթացքում դադարեցնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, քանզի համոզված է, որ ԲՀԿ-ից ստանալիքները մոտ են սպառվելուն, բայց փոխարենը լրիվ առարկայական է ԲՀԿ-ի կողմից կլանվելու վտանգը:  Ասում են, թե «ազգընտիրը» սպասում է միայն հարմար պատրվակի, որը թույլ կտա  եւ վարկաբեկել նախկին զինակցին, եւ գեղեցիկ հեռանալ: Եթե այդ տարբերակը չաշխատի, ապա հեռացումը կլինի աստիճանաբար «մոռացության մատնվելու» տեխնոլոգիայով: Իդեպ, նույն ՀԱԿ-ում տարակուսած են, թե ինչու իրենց առաջնորդը հրապարակավ արտահայտվել է Գյումրվա ոճրագործությունը գրեթե բացառապես ռուսական կողմից քննելու օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ