Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ընկերությունը՝ «Արտաշատի պահածոների գործարանը», օրերս տուգանվել է ՀՀ ֆինանսների  նախարարության մաքսային ծառայության կողմից: Ընկերութան տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը: «Ժողովուրդը» պարզեց, որ վերջինս դեռեւս անցած տարվա հունիսի 10-ին արտահանման ռեժիմով ընկերության անունով հայտարարագրել է ինքնասոսնձվող դրոշմապիտակներ,  սակայն սահմանված ժամանակում ապրանքը չի ներկայացրել ՀՀ մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժին: Արդյունքում՝ հայտարարագրումից ավելի քան վեց ամիս անց՝ հունվարի 12-ին, մաքսային ծառայությունում քննություն է նշանակվել: Որոշվել է նախարարի որդուն տուգանել 50 հազար դրամի չափով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ