Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին գազանաբար սպանվեց Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ։ Հունվարի 19-ին մահացավ նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը։ Յոթ անմեղ զոհ։

Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ  չհայտարարվեց, թեեւ սգում էին բոլորը: Սուգ չհայտարարվեց անգամ դեպքի վայրում՝ Գյումրիոմ:
Փոխարենը կառավարական մակադակներից հայտարարվեց՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»:

Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետեւյալ արդյունքները:

ՀՀ-ում՝ անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ:
Վերջին անգամ, ըստ «Իրտեկի», Հայաստանում սուգ է հայտարարվել 2009 թ. հուլիսի 16-ին՝ Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի  վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ թվով 153 մարդ, եւ ողջ անձնակազմը՝ 15 հոգի:
Դրան նախորդած սուգը Հայաստանում հայտարարվել էր 2007 թ. մարտի 28-ին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Իդեպ, այդ օրը սգո օր էր հայտարարվել նաեւ ԼՂՀ-ում:
2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ, ինչպես հայտնի է, Երեւանի կենտրոնում ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումների արդյունքում զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սգո օր այդպես էլ չհայտարարվեց:
 2006 թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113  մարդու հիշատակը հարգելու համար Հայաստանում եւ ԼՂՀ-ում մայիսի 5-ը եւ մայիսի 6-ը հայտարարվեցին սգո օրեր: Սգո օր հայտարարվեց նաեւ ՌԴ-ում՝ մայիսի 5-ը:
Դրանից առաջ եռօրյա սուգ է հայտարարվել 1999թ. հոկտենբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության՝ թվով ութ քաղաքական-պետական գործչի սպանդի կապակցությամբ՝ հոկտեմբերի 29-31-ը։ Իսկ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել ԼՂՀ Գերգույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը՝ 1992թ. ապրիլի 17-ին։
Այսքանով ՀՀ անկախությունից ի վեր սուգ հայտարարելու մեր մշակույթը սպառվում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ