Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրին հրաժեշտ տվեց Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամին: Երկրաշարժ տեսած քաղաքը, որ հազարավոր մահեր է տեսել, փոքրիկի մահը շատ ծանր տարավ: Երեկ զայրույթն իր տեղն էր զիջել համատարած տխրությանը: Երեկոյան տեղեկացանք, որ պայքարի օջախներ Գյումրիում չկան, բայց այն լուրը, որ մարդասպանին պետք է տանեն Ավետիսյանների տուն՝ քննչական փորձարարություն անելու, մարդկանց հանգիստ չի տալիս: Ավետիսյանների հարազատները որոշել են դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ տուժողների իրավահաջորդ ճանաչվելու պահանջով: Արդյունքում կներգրավվի 7 փաստաբան՝ տուժողների ներկայացուցիչները, որոնք կհետեւեն գործի քննության ընթացքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ