Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի մի որոշում՝ ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին։ Սպիտակ շաքարը պատրաստի շաքարն է, իսկ որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ինչի՞ մասին է այդ որոշումը։ Եթե հակիրճ ու շատ պարզ ասենք, պատրաստի շաքարի ներմուծումն արգեելու մասին։ Դրանով սահմանվում է, որ սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով:
Այս դրույթը կարծես հատուկ Սամվել Ալեքսանյանի համար լինի։ Որովհետեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք։ Այսինքն՝ Ս. Ալեքսանյանը այսուհետ եւս կշարունակի շաքարի հումք ներմուծել՝ առանց մաքսատուրքի։
Իսկ մյուս գործարարներն այլեւս հաստատ շաքար չեն ներմուծի։ Որովհետեւ նախ գործում է 4000 տոննայի առավելագույն սահմանաչափ։ Երկրորդ՝ նրանք պետք է վճարեն մաքսատուրք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ