«168 ժամ» թերթը զրուցել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկու հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Պիոնտկովսկի, Ռուսաստանը Հայաստանին այդ նվիրվածության համար պետք է «պաշտպանի թշնամիներից», Ռուսասանը ՀԱՊԿ պայմանագրերի համաձայն՝ հանդիսանում է ՀՀ անվտանգության երաշխավորը, այնինչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունն ավելի է սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ինչո՞վ է սա պայմանավորված:
Իմ համոզմամբ՝ սա հրահրվում է Մոսկվայի կողմից: Մոսկվան այս կամ այն կողմի վրա ազդելով՝ իրացնում է չորրորդ համաշխարհային պատերազմի եւ Ռուսական աշխարհի սեփական ծրագրերը: Ուկրաինայում Ռուսաստանի համար դժվար է, բարդ է նաեւ ներքաշվել Մերձբալթյան երկրներ, քանի որ այնտեղ ցանկացած ներխուժումը լի է ԱՄՆ-ի հետ առճկատվելու վտանգով: Ղազախստանի հետ եւս բարդ է, Չինաստանին դա դուր չի գա, ուստի քաղաքական իրավիճակի սրման համար եւ Ռուսական աշխարհի հաջողությունների ցուցադրության համար Ռուսասանին անհրաժեշտ է Կովկասի հարավային ուղղությունը: Իդեպ, այս քաղաքականության մի մասն է կազմում Աբխազիայի հետ Մոսկվայի կնքած համաձայնագիրը: ԼՂ-ն բարենպաստ հող է Ռուսաստանի համար: Սա է պատճառը, որ Ռուսաստանն իր ռազմական ավանտյուրաները կենտրոնացրել է ԼՂ-ի վրա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում