Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մարտուն Գրիգորյանի վերջին ակտիվացման ֆոնին հանրապետության երկրորդ քաղաքում կարող են նորից միջկլանային բախումներ սկսվել Գրիգորյանների եւ Ղուկասյանների միջեւ, որի առիթը, ամենայն հավանականությամբ, գոլդ համարվող թիվ 34 ընտրատարածքի մանդատն է լինելու: Գյումրեցիների ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի շանսերը մոտավորապես հավասար են: Ղուկասյանի կողմնակիցները պնդում են, սակայն, որ երիտասարդ ԲՀԿ-ականի ռեյտինգը նոր է բարձրացել` Գյումրու վերջին դեպքերի ժամանակ ունեցած դերակատարման հետ կապված, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, որի վարկանիշը միշտ էլ բարձր է, եւ որ Մարտունը փչացրեց իր բավական հաջող շոուն` վերջին պահին հավաքված ժողովրդին դիմելով «հարգելի ընտրողներ» եւ դրանով ցույց տալով, որ ինքն այդ ողբերգությանը վերաբերվում է որպես նախընտրական միջոցառման: Շատ գյումրեցիների էլ զայրացրել է պատգամավորի այն արտահայտությունը, թե ռուսները քաղաքում իրենց վատ են պահում, շրջում են ավտոմատներով զինված, հարբած, մասնավորապես խրախճանքների վայրերում, եւ դա այն դեպքում, երբ քաղաքի բոլոր նման վայրերը պատկանում են իրենց, եւ ռուսների խրախճանքներից հիմնական շահողը հենց Մարտունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ