Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Առհասարակ, ցավալի էր, որ յոթ մարդու կյանքի գնով բացեիբաց երեւաց մեր քաղաքական դաշտի թուլությունը։ Թե իշխանությունը, թե ոչ իշխանական ուժերը նույնիսկ սարսափելի դաժան հանցագործության հիմքում  ՀՀ քաղաքացիների շահերի, պետության անունից հանդես գալու փորձ անգամ չարեցին։
Հիմա ոչ իշխանական ուժերը կսկսեն իշխանությանը պահանջներ ներկայացնել Գյումրիի սպանության առնչությամբ, կմեղադրեն նրանց «գալոչկայի» համար քննարկումներ կազմակերպելու մեջ։ Բայց նույն ուժերը ողբերգությունից անց մի քանի օր լռություն պահպանելուց հետո, երբ վերջապես որոշեցին ցավակցություն հայտնել, հայտարարություններ տարածել, նրանց կոչերում նույնիսկ պահանջ չկար՝ ներկայացված ոչ Հայաստանի իշխանություններին ոչ առավել եւս ՌԴ իրավապահներին՝ հանցագործության մեջ կասկածվողին հանձնել Հայաստանին իրավապահներին։

Գյումրիի դաժան սպանությանը հետեւած իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունն ու ոչ իշխանությունն առավելապես մտահոգված ու անհանգստացած էին նոր շարժման ձեւավորման հնարավորությունից՝ կարծելով, որ նման շարժումը այլեւս ոչ իշխանության կողմից վերահսկելի չի լինի եւ որ ավելի կարեւոր է՝ «ոչ հակառուսական գծին» հավատարիմ չի լինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ