Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հունվարի 16-ից Դիլիջանում մեկնարկած ՀՅԴ ընդհանուր ժողովը կավարտվի շաբաթ օրը, որից հետո նորընտիր Բյուրոն կհավաքվի եւ կընտրի Բյուրոյի ներկայացուցչին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե ընկեր Վիգենը, այլ ընկեր Հրանտը»,- ցավով ասաց Վիգենի կողմնակից մեր զրուցակիցը։ «Իսկ եթե Բյուրոյի կազմում չլինեն Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Լեւոն Մկրտչյանը ու էլի մի քանիսը, ուրեմն պետք է ենթադրել, որ նրանք տեսանելի ժամանակահատվածում կարող են հայտնվել ՀՀ կառավարությունում։

Ի դեպ, ավելի հավանական է, որ Լեւոն Մկրտչյանը նախարար, այլ ոչ թե դեսպան դառնա, իսկ եթե նրանք ընդգրկված լինեն Բյուրոյում, ապա ՀՅԴ-ի՝ կոալիցիայի անդամ դառնալն այս փուլում տեղի չի ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ