Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը աշխարհի մոտ հարյուր երկրների ղեկավարների հրավիրել է  Հայաստան՝ մասնակցելու այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Իսկ Թուրքիան էլ որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, որն իրականում սկսվել է 1915թ. մարտից եւ ավարտվել դեկտեմբերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին է 22 պետությունների նախագահներին հրավիրել ապրիլի 24-ին մասնակցելու այդ նպատակով կազմակերպվելիք միջոցառմանը։

«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկած հարցմամբ փորձեց պարզել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը եւ կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։
«Նախագահ Օբամայի ապրիլյան ճամփորդական ծրագրերի մասին Սպիտակ տունը  որեւէ հայտարարություն չի արել»,- ահա այսպիսի պատասխան է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ