Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշեց, որ 2015-ը կարեւոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ եւ ջանքերով, որոնք միտված են հարաբերությունների իրավական հիմքն ու շրջանակը որոշակիացնելուն: «ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին: Կա ԵՄ-ի հստակ հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ այնտեղ, որտեղ համագործակցությունը համատեղելի է Հայաստանի ներկայիս միջազգային պարտավորությունների հետ: Երկու կողմերն էլ վճռական են հետագա համագործակցության համար դրական օրակարգ կառուցելու հարցում»,- ընդգծել է հանձնակատարը:

Հարցին, թե ե՞րբ կավարտվի շրջանակավորման վարժությունը եւ կսկսվի աշխատանքը համաձայնագրի մշակման ուղղությամբ, արդյո՞ք մինչեւ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը, նա պատասխանեց, որ նոր բազմակողմ համաձայնագրի համար շրջանակավորման վարժությունը շարունակական է: «Կախված արագությունից եւ արդյունքից, պաշտոնական բանակցությունների մեկնարկը կարող է հայտարարվել Ռիգայում, թեեւ սա մնում է հավակնոտ թիրախ: Ռիգայում այլ հնարավոր թիրախներ կարող են լինել որոշակի ոլորտների հետ կապված, ինչպիսին տեխնոլոգիան է, ավիացիան ու հետազոտությունը, համագործակցությանը վերաբերող համաձայնագրեր»,- մանրամասնեց նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ