Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը: Իբրեւ առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: Պարոն Օհանյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե արդյո՞ք նա պատրաստ է եւ կցանկանա լինել Ս. Սարգսյանի «ժառանգորդը»: «Այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թեւերը եւ համապատասխան գործունեությունը ծավալում են: Մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ նրանք օրըստօրե զարգանում, կայունանում են, եւ դրա վրա է հիմնված Հայաստանի զարգացումը եւ անվտանգության ապահովումը: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ եւ դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու», - ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթին՝ ասաց Օհանյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ