Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչեւ ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պառվիրակությանը ձայնից զրկելու որոշումը։ Ի պատասխան դրա՝ ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ մինչեւ 2015թ. ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, եւ մինչեւ տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը։

Այս իրադարձությունները մի կողմից լույս են սփռում հայաստանյան պատվիրակության, այսպես ասած, ոչ իշխանական երեք անդամների տարօրինակ համաժամանակյա վատառողջության վրա, որի արդյունքում ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ-ից Վահե Հովհանիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել էին հայկական պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ՝ հիվանդության պատճառաբանությամբ։ Փաստորեն,  ոչ իշխանական «հիվանդության» պատճառը Ռուսաստանի հարցում քվեարկությունից բացակայելն էր։ Իսկ ներկա գտնված ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական անդամները քվեարկել են ձեռնպահ։ Ի դեպ, սա կարելի է գրեթե հերոսություն համարել, եթե համեմատենք Ղրիմի հարցում ՄԱԿ-ում հայտնի քվեարկության եւ դրա ընթացքում Հայաստանի «դեմ» քվեարկության հետ։ Այսինքն, ըստ էության, պարզվում է, որ Հայաստանում իշխանություններն այս հարցում ավելի ինքնուրույն եւ հաարձակ են, քան ոչ իշխանությունները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ