Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը կանգնել է նոր մարտահրավերի առաջ՝ այս անգամ սպառնացել են համաշխարհային ցանցից անջատել երկրի բանկային համակարգի SWIFT  կոդերը։ Սա լրջագույն խնդիր է Ռուսաստանի տնտեսության համար, քանի որ չի կարող դրսից փոխանցումներ ստանալ եւ փոխանցումներ կատարել։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող տրանսֆերտներից։ Երբ SWIFT  կոդերը Ռուսաստանի համար անջատվե, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանի տնտեսությունը։ Մեզ հետ զրույցում այս հարցին անդրադաձավ բանկային մասնագետ Արարատ Ավագյանը։ «Հայաստանում բանկային համակարգը մի լավ օրի չէ, այս օրերին մեր բանկերը հիմնականում փոխանցումներ են իրականացնում։ Եթե Արեւմուտքի կողմից այս պատժամիջոցն իրականություն դառնա, խնդիրներ կառաջանան նաեւ մեզ համար»,- հայտնեց մասնագետը։ Նրա խոսքով՝ կոդերը Հայաստանի համար տարբեր են, սակայն լրջագույն ռիսկ կա տրանսֆերտների ծավալի կրճատման հետ  կապված։
Ըստ նրա՝ SWIFT  կոդերի անջատումը Ռուսաստանի բանկային համակարգը կոլապսի կենթարկի ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Ռուսաստանին զրկելով նոր կոդերից՝ կտրում են նրան ֆինանսական բոլոր արտաքին աղբյուրներից, այս երկիրն առեւտուր ունի շատ  երկրների հետ, փոխանցումների շղթան եթե կտրվի, տնտեսությունը ծանր ճգնաժամ կապրի։ Ի՞նչ եք կարծում, օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններն ի՞նչ կանեն. նրանք առաջինը կարձագանքեն ստեղծված իրավիճակին եւ կլքեն Ռուսաստանը»,- նկատեց Ավագյանը՝ հավելելով, որ այն բոլոր արտոնությունները, որ Ռուսաստանը պատրաստվում էր տալ օտարերկրյա ներդրողներին, միայն այս պատճառով կարող են հօդս ցնդել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ