Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուղիղ երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են:
ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի առաջին տասնօրյակում: Ենթադրվում է, որ դրանք կնշանակվեն մայիսի 3-ին:
Համենայն դեպս, Արցախի պատկան մարմինները ոչ պաշտոնապես այս ամսաթիվն են նշում: Դատելով ամեն ինչից՝ այս անգամ խորհրդարանական ընտրություններն Արցախում բավական թեժ են լինելու: Դրանց ելքը որոշակի ազդեցություն կունենա նաեւ 2017 թ. հուլիսին  տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխանական թեկնածուի ընտրության հարցում: Արդեն իսկ ԼՂՀ նախագահի իշխանական թեկնածուի բավական ուշագրավ անուններ են շրջանառվում՝ սկսած ԼՂՀ  փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանից (ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր), վերջացրած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ