Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Իրատես de facto» թերթը գրում է. «Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ-ի գարնանային նստաշրջանը: Քաղաքական կյանքը, կարելի է ասել, աշխուժանում է: Միայն թե հասկանալի չէ՝ ոչիշխանականների խոստացած թեժ աշունը հիմա տեղափոխվում է թեժ գարո՞ւն: Ակնհայտ է, որ այս ուժերը կրկին կփորձեն իշխանություններին «նեղը» գցել, իշխանություններն էլ «նեղվելուց» հաճույք կստանան, քանի որ գործ ունեն խիստ վերահսկելի ընդդիմության հետ: Ամեն ինչ կանխատեսելի կլինի, եթե քաղաքական թատերաբեմում չհայտնվեն նոր դերակատարներ:
Իսկ մինչ այդ ոչիշխանականները ճիշտ կանեն չառաջնորդվել իշխանական կուլիսներում գրված սցենարներով, քանի որ հայ հասարակությունն արդեն լավ ծանոթ է նրանց մեթոդներին ու հեշտությամբ լուսանցքում կթողնի բոլոր այն խաղացողներին, ովքեր կփորձեն «գործիք» դարձնել իրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ