Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ից «ՀԺ»-ին են տրամադրել ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանում (2014 թ. սեպտեմբերից դեկտեմբեր) պատգամավորների բացակայությունների ցանկը:

Այսպիսով, պաշտոնական տվյալներով եւս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն եւ գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որեւէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորները սույն ցանկում ռեկորդակիր են: Ռուբեն Գեւորգյանն, օրինակ, ունի 100 բացակա, Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը՝ Մուրադ Գուլոյանը՝ 96 բացակա: 96 բացակա ունի նաեւ Կարո Կարապետյանը (Յուվեցի): Հաջորդը ԲՀԿ-ական բացակաների ցանկում Մելիք Մանուկյանն է, ով ունի 85 բացակա: ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 133 քվեարկություններից 81-ին ներկա չի եղել: Հետո ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է՝ 80 բացակայով: Մի խոսքով, ցուցակում ԲՀԿ-ն զբաղեցնում է իր ծանրակշիռ տեղը եւ  առաջատարն է բացակաների առումով:

ՀՀԿ-ականների ցուցակում  բացակաների առաջին հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Նա 133 քվեարկությունից 76-ից բացակա է եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ