Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել էՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Մարկեդոնով, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ երկիր է, մեզ վստահեցնում էին, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին հավելյալ անվտանգություն է ենթադրում, այնինչ հակառակն է տեղի ունենում: Ո՞րն է Ձեր բացատրությունը:

Ես չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները նոր երեւույթ են եւ աննախադեպ են ղարաբաղյան հակամարտության գոտու համար: Ես ռազմական գործողությունների մասին լսում եմ շուրջ 20 տարի: Ես լսում էի նաեւ այն մասին, որ եթե Հայաստանը միանա որեւէ ինտեգրացիոն պրոյեկտի, դա կլինի փրկություն, սակայն չի լինի ոչ մի փրկություն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը ցանկացած խնդրի դեպքում: Ռեսուրս՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը դեռ չունի, իսկ սադրանքներ կլինեն: Ուստի պատերազմի հնարավորությունը դիտարկելն ու քննարկելն ավելի իրատեսական կլինի այն ժամանակ, երբ իրատեսական կլինի նաեւ պատերազմի հնարավորությունը: Լարվածություն եղել է միշտ ու կլինի, քան դեռ չկա հանգուցալուծում:

Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ են քննարկում հետեւյալ հարցը` ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե լինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

Կփորձի դա կանգնեցնել՝ որքան որ դա հնարավոր կլինի: Իհա՛րկե, Ռուսաստանում քննարկվող հարց է` ռազմական գործողություններ կլինեն հայ-ադրբեջանական սահմանի՞ն, թե՞ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Սա եւս կարեւոր հանգամանք է եւ տարբերություն:

Կանգնեցնել դիվանագիտակա՞ն ճանապարհներով։
Մեզ ասում են, որ Ռուսաստանն աշխատում է դիվանագիտական միջոցներով, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե լինեն ռազմական գործողություններ, որո՞նք են լինելու Ռուսաստանի գործողությունները:

Այդ մասին դժվար է հստակ որեւէ բան ասելը: Մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպիսի զարգացում կունենա ուկրաինական ճգնաժամը: Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ: Ղարաբաղի մասին լրջորեն որեւէ մեկը չի մտածում: Իհարկե, մտածում են, բայց դա երկրորդական եւ ոչ առաջնային խնդիր է: Ռուսաստանի ռազմական արձագանքը կբխի նրանից, թե ինչպես կզարգանան ուկրաինական դեպքերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ