Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացիներին տրվեցին որոշակի արտոնություններ. Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներից Ռուսաստանում աշխատելու համար չի պահանջվում ունենալ թույլտվության բնույթի որեւէ փաստաթուղթ:

Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործեու օրվանից սկսած 90-օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտն ունի իրավունք 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքիօց դուրս գալու: ՀՀ քաղաքացիներին տրված մի շարք արտոնությունների հետ մեկտեղ, գնալով ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք Ռուսաստան մուտք գործելու արգելք ունեն, ի դեպ, նվազագույնը 3 տարի ժամկետով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ քաղաքացիների թիվն առայժմ տատանվում է 40 հազարի սահմաններում: Ի դեպ, գրեթե բոլորը ՌԴ մուտք գործելու արգելքի մասին իմանում են այն պահին, երբ նորից ցանկանում են մեկնել այդ երկիր:

Թե ԱԳՆ-ին, թե միգրացիոն ծառայությանը եւ թե անգամ ՀՀ վարչապետին գրված բողոք-դիմումներն առայժմ անպատասխան են: Լավագույն դեպքում պատասխանում են, թե այդ հարցն առայժմ լուծում չունի, սակայն փորձում են կարգավորել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ