Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում: Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար:

Հնարավոր է՝ կողմերը հայտարարեն, որ այդ հանդիպումը եղել է զուտ պատահականության արդյունք. Ռոբերտ Քոչարյանը շատ պատահաբար եղել է Մոսկվայում եւ սովորության համաձայն հյուրընկալվել է այս հյուրանոցում, իսկ վարչապետ Աբրահամյանն էլ աշխատանքային այցի շրջանակներում է հանգրվանել հայազգի գործարարին պատկանող հյուրանոցում, եւ ահա նրանք միանգամայն պատահաբար հանդիպել են հյուրանոցի լոբբիում:

Հիշեցնենք, որ նման մի պատահական հանդիպում էլ տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էին Պրահա-Երեւան ինքնաթիռի սրահում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ