Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը հարցազրույց է վերցրել ղարաբաղյան հակամարտության եւ Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council  հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերից:

Վերջինս, մասնավորապես նշում է.

«Լեռնային Ղարաբաղում միշտ առկա է «պատահական պատերազմ» սկսվելու վտանգը, քանի որ վստահության ամրապնդման միջոցները, ինչպես, օրինակ, հետ քաշել դիպուկահարներին, որը չի ընդունում  Բաքուն, քիչ են, եթե, իհարկե, ընդհանրապես գոյություն ունեն:  Ղարաբաղի հայերը գնալով ավելի անսասան են դառնում եւ երբեք չեն զիջի ԼՂ շուրջ գտնվող տարածքները:

Բանակցությունները փակուղի են մտել 2011թ Կազանի հանդիպումից հետո, երբ կողմերը համաձայնության չեկան Հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը բանակցությունների հիմնական թեման էր 2005-ից ի վեր:

Այժմ բանակցությունների հիմնական հարցն այն է, թե արդյոք նախագահները պատրա՞ստ են մի կողմ դնել իրենց քննարկումները Հիմնարար սկզբունքների շուրջ եւ սկսել համապարփակ բանակցություններ, որոնք կհանգեցնեն երկարատեւ կարգավորման, ինչպես առաջարկում են համանախագահները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ