Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգեւները: Հիշեցնենք, ի նշան Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը դատապարտելու՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Երեկ էլ մարտական պարգեւները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու մասին հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:

«Դա հայրենիքի նվերն է, թեկուզ հայրենիքի նվերը այսպիսի մարդիկ են այսօր ստացել, որ արժեզրկվել է: Ամեն դեպքում, այդ պարգեւները իրենց արածի գնահատանքի մի փոքրիկ արտահայտությանն է, իրենց սեփականությունն է: Չնայած, եթե նրանց այդ փոքրիկ մեդալն է հասնում, թաքնվողներն ավելի մեծ մեդալ են ստացել, բայց կրկնում եմ՝ իմ կարծիքով՝ իրենք չպետք է վերադարձնեն:

Բացի այդ, սահմանին այսօր ահավոր ծանր վիճակ է, արցախյան խնդիրը շատ սրված է, ու չպետք է մի քայլ անենք, որ մեր Արցախը, մեր պայքարը մի փոքր տոկոսով մեր աչքից ընկնի»,-Aravot.am-ին ասաց Մանվել Եղիազարյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ