Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ է, քան ներքաղաքական պատերազմի հայտարարում, ընդ որում «հակառակորդի» կամ մրցակցի լիակատար ջախջախման հայտարարված պլանով:

Սակայն միամիտ է կարծել, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը հանձնվելու են միանգամից, զենքերը վայր են դնելու: Սակայն իրավիճակը բավական բարդ է, եւ Սերժ Սարգսյանն, ըստ էության, մեծ ընտրության հնարավորություն Գագիկ Ծառուկյանին չի տվել: Ծառուկյանին մնում է կամ անցնել հակագրոհի, կամ պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ խաղաղ նահանջի ճանապարհները քննարկելով:

Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ԲՀԿ-ն, որպես այդպիսին, որքանով է ենթակա լիովին Գագիկ Ծառուկյանին եւ որքանով այնտեղ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը, որի մի շարք թիմակիցներ այսօր ԲՀԿ-ում են:

Եթե կուսակցությունը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ, դա նշանակում է, որ որոշումը պետք է կայացնի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Եւ ուրեմն՝ այստեղ հարց է առաջանում, թե ինչ որոշում է կայացնելու Քոչարյանը՝ շարունակել մնալ եւ իրադարձությունները կառավարել թիկունքի՞ց՝ Ծառուկյանի դեմքով, այսպիսով վտանգի տակ դնելով Գագիկ Ծառուկյանին, թե՞ այլեւս Սերժ Սարգսյանի բացահայտ գրոհի հրամանից հետո դուրս գալ թիկունքից եւ ստանձնել այն շարժման կառավարումը, որը մինչեւ այսօր ձեւավորվում էր Գագիկ Ծառուկյանի անվան ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ