Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի նիստը տեւեց ավելի քան 2 ժամ: Ինչպես արդեն հայտնի է, խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա հանդես է եկել ծրագրային ելույթով:

ՀՀ նախագահի ելույթից հետո իրենց խոսքով հանդես եկան շուրջ 15 հոգի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ երկու փոխնախագահները, ՀՀԿ դաշինքում գտնվող 4 կուսակցությունների՝ ԱՄ-ի, ՍԻՄ-ի, ՔԴՄ-ի եւ ՄԻԱԿ-ի ղեկավարներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը:

Ինչպես նաեւ ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը, ԱԺ 2 հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Կորյուն Նահապետյանը, այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանը, ով իր խոսքում նշել է, որ Երկրապահը ՀՀ նախագահի կողքին է, եւ ովքեր փորձում են պառակտել ազատամարտիկների միությունը, լավ մարդ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ