Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում ներքին քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու «ոչ իշխանական» գործիչները, լրագրողները եւ օգտատերերը իրար հասցեի անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է: Բայց անձամբ ես ամեն ինչում հակված եմ նաեւ դրական կողմը տեսնել: Իսկ դրանք մեկը չեն՝ մի քանիսն են:

Քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլեւս չկա իշխանություն եւ ոչ իշխանություն, կա իշխանություն եւ ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվողի, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված է հետխորհրդային երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ