Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտովսկիի հետ:

Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս կոմբինացիան ինչպե՞ս կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, երբ այնտեղ առանց այն էլ իրավիճակը պայթյունավտանգ է:

Այո, հետեւում ենք այդ լարված իրավիճակներին: Ակնհայտ է, որ Մոսկվան ցանկացած պահի բարձրացնում է լարվածությունը, վերահսկում, կառավարում հակամարտությունն իր այս կամ այն նկատակին հասնելու համար: Մոսկվայի համար անհրաժեշտություն է այդ լարվածությունը պահելը ԼՂ-ում այնպես, ինչպես հետխորհրդային մյուս հանրապետություններուի դեպքում:

Պուտինը պարզ խոսում է ռուսական աշխարհի իր ծրագրերի, Ռուսաստանին տարածքներ միացնելու, ավելի մեծ ազդեցության ոլորտներ ներգրավելու մասին: Մենք տեսանք, թե ինչ ճնշումների ենթարկվեց Հայաստանը, երբ ցանկանում էր ստորագրել Ասոցացման համաձայանագիրը ԵՄ-ի հետ: Ռուսաստանը Հայաստանին էլ ավելի խոցելի եւ թույլ է դարձնում: ԼՂ-ն պահելով՝ հիշեցնում է, որ կա վտանգ, եւ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող եւ պետք է ենթարկվի Ռուսաստանի ճնշումներին: Իսկ եթե այս ամերի առջեւ Արեւմուտքը գլուխ է խոնարհում՝ տրվելով միջուկային շանտաժներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ