Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի ելույթն իրականում տեսագրվել է, սակայն այդպես էլ տեսանյութը չի տարածվել, քանի որ ԲՀԿ «գաղափարական թեւը» դա ճիշտ չի համարել: Պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով եւ տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող:

Թիմակիցներին Ծառուկյանն ասել է, թե ոչնչից չի վախենում, բիզնեսներում ամեն ինչ մաքուր է, թող գան խոշորացույցով ստուգեն: Նաեւ նշել է, որ գնալու է մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է մանդատից զրկելուն, ԲՀԿ առաջնորդն ասել է. թող զրկեն, էլի կառաջադրվեմ, չկա այդպիսի թեկնածու, ով իմ դեմ թեկնածություն դնի ու հաղթի: Որեւէ այլ ելույթ չի եղել:

Առհասարակ, ԲՀԿ-ականները նեղ շրջապատում անկեղծանում են, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ամեն ինչի մասին տեղեկանում են վերջում, որոշումները կայացվում են մի քանի հոգով, այնուհետեւ դրանք սրբագրվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ձեռքով: Նիստից հետո արդեն ԲՀԿ-ականները թվարկում էին առաջին «հեռացողներին», եւ կանխատեսումներն արդարացան՝ առաջին հեռացողը գործարար Արագած Ախոյանն է, երկրորդը՝ քրեական պատմությունների կիզակետում հայտնված Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը: Առաջիկայում հնարավոր է դուրս գան նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելո, Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ