Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ: Տեղեկացրել էինք, որ ուրբաթ օրը «Տեցի կռուգ» կոչվող տարածքում գտնվող նրան պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ Հայկոոպի բազայում, ոստիկանները զննություն էին անցկացրել:

Երեկ տեղեկացանք, որ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է բազայում խուզարկություն կատարելու թույլտվություն:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը:

Մամուլի մեկնաբանություններով՝ Մանուկյանի այս քայլը խանդի հետեւանք է՝ կապված երիտասարդ ակտիվիստի նկատմամբ կուսակցության ղեկավարի հատուկ վերաբերմունքի հետ:

Նշենք, որ երեկ տարածված ոլւրերով՝ Աբրահամ Մանուկյանի որդին՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ ներսես Նազարյանի փեսա Արթուր Մանուկյանը (Մարաշցի Արթուր), օրերս հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հարցաքննության, որից հետո նա մեկնել է ՌԴ մայրաքաղաք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ