Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից եւ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ հիշեցնելով, որ բնական գազի սակագնի հաշվարկում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը:

«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ վերլուծության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձեւով կիրազեկվի: Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացրել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»,-ասել է Վ. Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ